Ինչպես կարող են բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) գործոնները նպաստել երկրի զարգացմանը
1
2
3
4
5
Թեմաներ
Դրամավարկային քաղաքականության զարգացումները ՀՀ-ում
1
2
3
4
5
Թեմաներ
Մակրոտնտեսական հեռանկարներ
1
2
3
4
5
Թեմաներ
Պանելային քննարկում
Կրիպտո և Բլոկչեյն, պատրա՞նք, թե՞ իրականություն
1
2
3
4
5
Օրակարգ
16:00
Հյուրերի ընդունելություն
16:30
Համաժողովի պաշտոնական բացում
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
16:35
Ողջույնի խոսք
Ժան Մազեջյան,
Գործադիր տնօրեն, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Վինսենթ Մորտիե
Ներդրումների գծով տնօրեն, Ամունդի
16:45
Մակրոտնտեսական հեռանկարներ
Տրիստան Պերիե
Ստրատեգ, Ամունդի ինստիտուտ
17:05
Ակտիվների ռազմավարական տեղաբաշխում
Ֆրեդերիկ Պասկալ
Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար,
Պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու, Ամունդի
17:15
Դրամավարկային քաղաքականության զարգացումները ՀՀ-ում
Արմեն Նուրբեկյան
Փոխնախագահ, ՀՀ կենտրոնական բանկ
17:25
Հարցուպատասխան
17:35
Սուրճի ընդմիջում և հյուրասիրություն
18:10
Պանելային քննարկում
Ինչպե՞ս կարող են բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) գործոնները նպաստել երկրի զարգացմանը։
Մոդերատոր
Կոնստանտին Սարոյան
Գլխավոր քարտուղար, ԵՖԲՖ
Պանելիստներ
Ֆրեդերիկ Պասկալ ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու, Ամունդի
Հրայր Ասլանյան գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Հասմիկ Ղահրամանյան խորհրդի անդամ, ՀՀ Կենտրոնական բանկ
Բորիս Ջանջալիա կորպորատիվ կառավարման պատասխանատու, ՄՖԿ, ԲՍԿ
18:45
Հարցուպատասխան
19:10
Պանելային քննարկում
Կրիպտո և Բլոկչեյն, պատրա՞նք, թե՞ իրականություն
Մոդերատոր
Կոնստանտին Սարոյան
Գլխավոր քարտուղար, ԵՖԲՖ
Պանելիստներ
Տրիստան Պերիե ստրատեգ, Ամունդի ինստիտուտ
Գարեգին Գևորգյան ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, ՀՀ Կենտրոնական բանկ
Արամ Ջիվանյան անկախ փորձագետ
19:35
Հարցուպատասխան
19:45
Կոկտեյլ և հյուրասիրություն
Ավելին
Բանախոսներ
Ժան Մազեջյան
Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն
Ֆրեդերիկ Պասկալ
Պանելիստ
Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման բաժնի ղեկավար, պատվիրակաված ներդրումային լուծումների պատասխանատու
Տրիստան Պերիե, CFA
Պանելիստ
Մակրոտնտեսագետ և Ներդրումային փորձագետ
Հասմիկ Ղահրամանյան, Ph.D
Պանելիստ
ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ
Կոնստանտին Սարոյան, Ph.D
Մոդերատոր
Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար
Բորիս Ջանջալիա
Պանելիստ
ՄՖԿ կառավարման պատասխանատու, Եվրոպայում տարածաշրջանային համակարգող, SBFN
Արամ Ջիվանյան
Պանելիստ
Կրիպտոգրաֆ և Ձեռնարկատեր
Արմեն Նուրբեկյան, Ph.D
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ
Գարեգին Գևորգյան, CFA, Ph.D, MBA
Պանելիստ
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն
Հրայր Ասլանյան, CFA, Ph.D
Պանելիստ
Գործադիր տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
Հաղորդավար
Հաղորդակցությունների ոլորտի փորձագետ
Ժան Մազեջյան
Ժան Մազեջյանը 2016թ. ի վեր հանդիսանում է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։ Միաժամանակ, վերահսկում է աշխարհի տարբեր երկրներում Ամունդի Գրուպի կողմից հիմնադրված համատեղ ձեռնարկություններին։ 2010-2016թթ. շարունակել է իր աշխատանքային գործունեությունը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիում, որտեղ ստանձնել է Սոսիետե Ժեներալի, այնուհետև ԷլՍիԷլ բանկի կորպորատիվ և խոշոր հաստատությունների հաճախորդների համար կառավարվող պորտֆելի պատասխանատուի պաշտոնը։
Համալսարանական կրթությունը ստացել է Ֆրանսիայում՝ Սաքլեյի միջուկային գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում, ինչպես նաև Փարիզի Նանտեր համալսարանում՝ ստանալով մագիստրոսի կոչում:
Փակել
Ֆրեդերիկ Պասկալ
Պանելիստ
Ֆրեդերիկ Պասկալը հանդիսանում է Ամունդիում Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման բաժնի ղեկավար, և պատվիրակաված ներդրումային լուծումների պատասխանատու։ Ֆրեդերիկը միացել է Ամունդիին որպես ինստիտուցիոնալ պորտֆելների կառավարիչ 2006թ․՝ մինչ այդ
զբաղեցնելով ներդրումային փորձագետի պաշտոն տարբեր Կենսաթոշակային Ֆոնդերում (Fédéris Gestion d'Actifs and Caisse de Prévoyance et de Retraites du Personnel des Organismes de Mutualité) և GAN ապահովագրական ընկերությունում։
Ֆրեդերիկ Պասկալը լիազորված ակտուար է: Նա ունի մագիստրոսի կոչում ֆինանսական և ակտուարական գիտության ոլորտում և ստացել է կիրառական մաթեմատիկայի ոլորտում բակալավրի կոչում Լիոնի Կլոդ Բերնարդի համալսարանում։
Փակել
Տրիստան Պերիե, CFA
Պանելիստ
Տրիստան Պերիեն զբաղեցնում է մակրոտնտեսագետի և ներդրումային փորձագետի պաշտոն Ամունդի ինստիտուտում՝ մասնավորապես երկարաժամկետ մակրոտնտեսական և ներդրումային թեմաներով: Նա միացել է SGAM-ին (որը հետագայում դարձավ Ամունդի) դեռևս 2004թ-ից` հաջորդաբար աշխատելով պրոդուկտների զարգացման և հետազոտությունների բաժիններում:
Տրիստանը ֆինանսների մագիստրոսի կոչում է ստացել ESSEC բիզնես դպրոցից, ինչպես նաև ունի միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի կոչում Փարիզի 1 Պանթեոն-Սորբոն համալսարանից
Փակել
Հասմիկ Ղահրամանյան, Ph.D
Պանելիստ
Հասմիկ Ղահրամանյանը ներկայումս ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ է։ Նախկինում հանդիսացել է ՀՀ ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական, ինչպես նաև զբաղեցրել է ՀՀ ԿԲ Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծության բաժնի պետի պաշտոնը:
Հասմիկ Ղահրամանյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս:
Փակել
Կոնստանտին Սարոյան, Ph.D
Մոդերատոր
Կոնստանտին Սարոյանը Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղարն է. նա ղեկավարում է Եվրոպան, Ասիան և Միջերկրական ծովի ավազանն ընդգրկող տարբեր ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների բազմամշակույթ միջավայրը: Նա Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ է: Միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Ներդրողների ակումբի համանախագահ և Հայաստանում Գյուղական Տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) խորհրդի անդամ:
Տնտեսագիտության թեկնածու է, դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում:
Փակել
Բորիս Ջանջալիա
Պանելիստ
Բորիս Ջանջալիան Հարավային Կովկասում և Կոսովոյում ՄՖԿ-ի կողմից ինտեգրած ԲՍԿ խորհրդատվական ծրագրի աշխատանքների պատասխանատուն է։ 2018թ․-ից նա նաև Եվրոպայում SBFN տարածաշրջանային համակարգողն է։ Բորիս Ջանջալիան ՄՖԿ-ի հետ սկել է աշխատել 2007թ․-ից։ Մինչև այդ՝ 2004-2006թթ․ նա Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական դիտարկումների ծառայության իրավաբանական բաժնի ղեկավարն էր: Կարիերայի ընթացքում Բորիսը կառավարել է ՄՖԿ տարբեր ծրագրեր Մոլդովայում և Ուկրաինայում, ինչպես նաև ունի փորձ աշխատելու այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Հնդկաստանը, Քենիան և Շրի Լանկան։
Բորիս Ջանջալիան Միջազգային Առևտրային Իրավունքի մագիստրոսի կոչում է ստացել Աբերդինի համալսարանից և բակալավրի աստիճան՝ Թբիլիսիի Պետական Համալսարանից։ Նա նաև ունի ռիսկերի կառավարման միջազգային վկայական, Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի կառավարման դպրոցում անցել է հատուկ դասընթաց՝ ընտանեկան ձեռնարկությունների կառավարման գծով:
Փակել
Արամ Ջիվանյան
Պանելիստ
Արամ Ջիվանյանը կրիպտոգրաֆ և ձեռնարկատեր է, որը կառուցում է բլոկչեյն արձանագրություններ և պրոդուկտներ 2018թ․ ի վեր։ Նրա ծածկագրման ալգորիթմները, որոնք հնարավորություն են տալիս մասնավոր ֆինանսական գործարքներ կատարել բաց մատյաններում, այժմ օգտագործվում են կրիպտոարժույթների տարբեր միջազգային ընկերությունների կողմից, որոնց ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմում է հարյուր միլիոն դոլար:
Փակել
Արմեն Նուրբեկյան, Ph.D
Արմեն Նուրբեկյանը 2022թ․դեկտեմբերից զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նախորդող տարիներին հանդիսացել է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։ 2018-2019թթ. եղել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար:
Արմեն Նուրբեկյանը ունի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Փակել
Գարեգին Գևորգյան, CFA, Ph.D, MBA
Պանելիստ
Գարեգին Գևորգյանը ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրենն է։
Գարեգին Գևորգյանը թեկնածուական աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից, MBA աստիճան Հոֆստրայի համալսարանից, ինչպես նաև ունի CFA գործող հավաստագիր: Նա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես վարչարարության մագիստրոսական ծրագրի դասախոս է։
Փակել
Հրայր Ասլանյան, CFA, Ph.D
Պանելիստ
Հրայր Ասլանյանը 2018թ. ի վեր Ամունդի-Ակբա գործադիր տնօրենի տեղակալն է՝ շարունակելով իրականացնել նաև իր ֆոնդերի կառավարչի գործառույթները: 2015-2018թթ. Հրայր Ասլանյանը զբաղեցրել է ԱԳԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը։ Մինչ այդ աշխատել է Ակբա Բանկում որպես դիլինգի բաժնի պետ, իսկ ավելի վաղ հանդիսացել է ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ակտիվների ու պասիվների կառավարման բաժնի մասնագետ։
2017թ. առ այսօր Հրայր Ասլանյանը հանդիսանում է նաև Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ունի նաև CFA որակավորում, հանդիսանում է ինստիտուտի անդամ:
Փակել
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
Հաղորդավար
Ալեքսանդր Պլատո Հակոբյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ռազմավարական նախաձեռնությունների գծով խորհրդական է։ Նախկինում եղել է Բրեվիս ընկերության հաղորդակցությունների ղեկավարը, զբաղեցրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Հանրային և արտաքին կապերի տնօրենի, այնուհետև՝ գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։
Ալեքսանդրն Պլատո Հակոբյանը ծավալում է բազմակողմանի գործունեություն՝ գիտության, մանկավարժության, երաժշտության, երաժշտական մենեջմենթի և գրականության բնագավառներում։ Միաժամանակ զբաղվում է հաղորդավարությամբ և հանդիսավարությամբ՝ փայլուն ներկայանալով ակադեմիական, հեռուստատեսային և ռադիո հարթակներում։
Ալեքսանդր Պլատո Հակոբյանը հաղորդակցությունների ոլորտի փորձագետ է։ Ուսանել է փիլիսոփայություն և հոգեբանություն Երևանի պետական և Պրահայի Կարլի համալսարաններում։