Մակրոտնտեսական քաղաքականության զարգացումները ՀՀ-ում
Արմեն Նուրբեկյան, Ph.D, ՀՀ Կետնրոնական բանկ
15:25
Հարց ու պատասխան
15:50
Սուրճի ընդմիջում
16:20
Արհեստական բանականությունը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքները
Մարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտ
16:45
Պանելային քննարկում
Արհեստական բանականությունը կայուն ֆինանսների համար․ մարտահրավերներ և հնարավորություններ
Արամ Փախչանյան, Անկախ փորձագետ
Մարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտ
Գարեգին Գևորգյան, CFA, Ph.D, MBA, ՀՀ Կետնրոնական բանկ
Արմէն Խրլոբեան, Անկախ փորձագետ
17:25
Հարց ու պատասխան
17:50
Սուրճի ընդմիջում
18:20
Հարցազրույց
Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Ժան Մազեջյան, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Ֆրեդերիկ Անսել, Աշխարհաքաղաքագետ, գիտնական
Մարտին Գալստյան, ՀՀ Կետնրոնական բանկ
19:20
Հարց ու պատասխան
19:45
Փակման խոսք
Ժան Մազեջյան, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
19:50
Հյուրասիրություն
Ավելին
Փակել
Բանախոսներ
Արամ Փախչանյան
Կրթության արդիականացման շարժիչ ուժը Հայաստանում
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
Հաղորդավար
Հաղորդակցությունների ոլորտի փորձագետ
Ֆրեդերիկ Անսել
Հատուկ հյուր
ֆրանսիացի գրող և աշխարհաքաղաքագետ, դասախոսում է Փարիզի Սիանս-Պո Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում
Մարի Բրիեր
Պանելիստ, բանախոս
Ամունդի ինստիտուտի Ներդրողների գրագիտության և Ակադեմիական համագործակցության բաժնի ղեկավար
Մարտին Գալստյան
Բանախոս
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Արմէն Խրլոբեան
Պանելիստ
Անկախ փորձագետ, գիտնական և ներդրող
Հրայր Ասլանյան, CFA, Ph.D
Բանախոս
Գործադիր տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ
Ֆրեդերիկ Պասկալ
Բանախոս
Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար
Գարեգին Գևորգյան, CFA, Ph.D, MBA
Պանելիստ
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն
Արմեն Նուրբեկյան, Ph.D
Բանախոս
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ
Ժան Մազեջյան
Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն
Արամ Փախչանյան
Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։ «Այբ»-ը հանդիսանում է կրթության արդիականացման շարժիչ ուժը Հայաստանում։ 2014-2020թթ․ ղեկավարել է Այբ դպրոցը։
1993 թվականից աշխատում է ՏՏ ոլորտում, աշխատել է ABBYY ընկերությունում որպես հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ, այնուհետև կորպորատիվ նախագծերի բաժնի ղեկավար։ 2004 թվականի ամռանից եղել է ABBYY ընկերության փոխնախագահը։ Նրա ղեկավարությամբ ABBYY-ն դարձել է միջազգային ճանաչում ունեցող ընկերություն տվյալների հավաքագրման ոլորտում։
Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ, ինչպիսին է «Գիտուժ» նախաձեռնությունը, որի նպատակն է կրթական հեռուստաշոուի անցկացումը և Հայաստանում և արտերկրում անցկացվող տարբեր գիտաժողովներում ելույթներ ունենալը: Ղեկավարում է կրթության կառավարման և առաջնորդության դասընթաց: Տարբեր վենչուրային հիմնադրամներում, դպրոցների և ՀԿ-ների խորհուրդներում հանդես է գալիս որպես խորհրդատու:
Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, այնուհետև ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում Լոնդոնի համալսարանական քոլեջում։
Փակել
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
Հաղորդավար
Ալեքսանդր Պլատո Հակոբյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ռազմավարական նախաձեռնությունների գծով խորհրդական է։ Նախկինում եղել է Բրեվիս ընկերության հաղորդակցությունների ղեկավարը, զբաղեցրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Հանրային և արտաքին կապերի տնօրենի, այնուհետև՝ գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։
Ալեքսանդրն Պլատո Հակոբյանը ծավալում է բազմակողմանի գործունեություն՝ գիտության, մանկավարժության, երաժշտության, երաժշտական մենեջմենթի և գրականության բնագավառներում։ Միաժամանակ զբաղվում է հաղորդավարությամբ և հանդիսավարությամբ՝ փայլուն ներկայանալով ակադեմիական, հեռուստատեսային և ռադիո հարթակներում։
Ալեքսանդր Պլատո Հակոբյանը հաղորդակցությունների ոլորտի փորձագետ է։ Ուսանել է փիլիսոփայություն և հոգեբանություն Երևանի պետական և Պրահայի Կարլի համալսարաններում։
Փակել
Ֆրեդերիկ Անսել
Հատուկ հյուր
Ֆրեդերիկ Անսելը ֆրանսիացի գրող է և աշխարհաքաղաքագետ: Նա միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է ESG կառավարման դպրոցում, դասախոսում է Փարիզի Սիանս-Պո (Sciences-Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և սեմինարներ է անցկացնում Ֆրանսիայի Աշխարհաքաղաքականության ինստիտուտում:
Ֆ․ Անսելը նաև աշխարհաքաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն է իրականացնում արտահանմամբ զբաղվող պետական և մասնավոր ընկերությունների համար, ինչպես նաև եղել է France Inter-ի լրագրող:
Հեղինակ է բազմաթիվ գրքերի և հոդվածների աշխարհաքաղաքականության թեմայով։ Նրա «Ուժի ուղիները․ աշխարհաքաղաքականությանը 21-րդ դարում» գիրքը 2022 թ․-ին արժանացել է Աշխարհաքաղաքականության գիրք մրցանակի։
Աշխարհաքաղաքականության ոլորտում հետբուհական կրթությունը ստացել է Փարիզի VIII համալսարանի Աշխարհաքաղաքական վերլուծության և հետազոտությունների կենտրոնում (ֆրանսերեն հայտնի է որպես Centre de recherches et d'analyses géopolitiques): Ունի աշխարհաքաղաքական գիտությունների դոկտորի կոչում:
Փակել
Մարի Բրիեր
Պանելիստ, բանախոս
Մարի Բրիերն Ամունդի ինստիտուտի Ներդրողների գրագիտության և Ակադեմիական համագործակցության բաժնի ղեկավարն է: Նա նաև ավագ գիտաշխատող է Փարիզի Դոֆին համալսարանում և Բրյուսելի ազատ համալսարանում։ Մ․ Բրիերը հետազոտություն է անցկացնում պորտֆելի ընտրության, կայուն ֆինանսների, տնային տնտեսություններում ներդրումային որոշումների և կենսաթոշակների վերաբերյալ՝ ինստիտուցիոնալ ներդրողների ռազմավարական որոշումների և անհատ ներդրողների համար ներդրումային լուծումներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու նպատակով:
Նա Inquire Europe-ի նախագահն է, Լուի Բաշելիե Ինստիտուտի FaIR գիտական ծրագրի տնօրենը, European Savings Observatory-ի գիտական կոմիտեի նախագահը և մի շարք գիտական խորհուրդների անդամ, ինչպիսին CEPS-ի Կապիտալի շուկայի եվրոպական ինստիտուտն է:
Նրա գիտական հոդվածները տպագրվել են ակադեմիական ամսագրերում, իսկ նրա աշխատանքը լուսաբանվել մի շարք լրատվականներում, այդ թվում՝ Financial Times-ում և Wall Street Journal-ում: Արժանացել է Մարկովիցի մրցանակին «Ինքնիշխան հարստությունը և ռիսկերի կառավարումը» հոդվածի համար։ Փարիզի X համալսարանում ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան և ավարտել է ENSAE-ն:
Փակել
Մարտին Գալստյան
Բանախոս
Մարտին Գալստյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2018 թ – 2020 թ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: 2020 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Կետնրոնական բանկի նախագահ։
Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն և կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:
Ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Փակել
Արմէն Խրլոբեան
Պանելիստ
Գիտնական-գործադիր տնօրեն, դոկտոր Արմէն Խրլոբեանը ղեկավարում է Covenant Venture Capital-ը, որը գտնվում է Նյու Յորքում: Նա նաև հանդիսանում է BAJ Accelerator-ի հիմնադիր։ Դոկտոր Խրլոբեանը Տիեզերական առողջության թարգմանչական հետազոտությունների ինստիտուտի (TRISH) գիտական խորհրդի անդամ է։ Նա նաև Scylla-ի խորհրդի նախագահն է և հանդիսանում է Cognaize և Embodied ընկերությունների խորհրդական:
Եղել է Genpact ընկերության Գիտության Գլխավոր Պատասխանատուն։ Նա առանցքային դեր է ունեցել ժամանակակից բիզնեսի վերլուծական գրքի մշակման գործում և համահեղինակել Տվյալագիտության ուղեցույցը:
Դոկտոր Խրլոբեանը ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի գիտահետազոտական և ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի կրթաթոշակների դափնեկիր է, գիտնական է Կոկա-Կոլայում և ԱՄՆ-ի պատվիրակը Լինդաուի Նոբելյան մրցանակակիրների ժողովներում: Նա Կոլումբիայի համալսարանում ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճան կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում՝ մասնագիտանալով ալգորիթմներում, Քորնելի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան կենսաֆիզիկայի ոլորտում՝ մասնագիտանալով մեքենայական ուսուցման մեջ: Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաև Փրինսթոնի համալսարանի բարձր կատարողականության հաշվարկման և արհեստական բանականության ոլորտում։
Փակել
Հրայր Ասլանյան, CFA, Ph.D
Բանախոս
Հրայր Ասլանյանը 2018թ. ի վեր Ամունդի-Ակբա գործադիր տնօրենի տեղակալն է՝ շարունակելով իրականացնել նաև իր ֆոնդերի կառավարչի գործառույթները: 2015-2018թթ. Հրայր Ասլանյանը զբաղեցրել է ԱԳԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը։ Մինչ այդ աշխատել է Ակբա Բանկում որպես դիլինգի բաժնի պետ, իսկ ավելի վաղ հանդիսացել է ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ակտիվների ու պասիվների կառավարման բաժնի մասնագետ։
2017թ. առ այսօր Հրայր Ասլանյանը հանդիսանում է նաև Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ունի նաև CFA որակավորում, հանդիսանում է ինստիտուտի անդամ:
Փակել
Ֆրեդերիկ Պասկալ
Բանախոս
Ֆրեդերիկ Պասկալը հանդիսանում է Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար։ Ֆրեդերիկը միացել է Ամունդիին որպես ինստիտուցիոնալ պորտֆելների կառավարիչ 2006թ․՝ մինչ այդ զբաղեցնելով ներդրումային փորձագետի պաշտոն տարբեր Կենսաթոշակային Ֆոնդերում (Fédéris Gestion d'Actifs and Caisse de Prévoyance et de Retraites du Personnel des Organismes de Mutualité) և GAN ապահովագրական ընկերությունում։
Ֆրեդերիկ Պասկալը լիազորված ակտուար է: Նա ունի մագիստրոսի կոչում ֆինանսական և ակտուարական գիտության ոլորտում և ստացել է կիրառական մաթեմատիկայի ոլորտում բակալավրի կոչում Լիոնի Կլոդ Բերնարդի համալսարանում։
Փակել
Գարեգին Գևորգյան, CFA, Ph.D, MBA
Պանելիստ
Գարեգին Գևորգյանը ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրենն է։
Գարեգին Գևորգյանը թեկնածուական աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից, MBA աստիճան Հոֆստրայի համալսարանից, ինչպես նաև ունի CFA գործող հավաստագիր: Նա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես վարչարարության մագիստրոսական ծրագրի դասախոս է։
Փակել
Արմեն Նուրբեկյան, Ph.D
Բանախոս
Արմեն Նուրբեկյանը 2022թ․դեկտեմբերից զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նախորդող տարիներին հանդիսացել է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։ 2018-2019թթ. եղել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար:
Արմեն Նուրբեկյանը ունի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Փակել
Ժան Մազեջյան
Ժան Մազեջյանը 2016թ. ի վեր հանդիսանում է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։ Միաժամանակ, վերահսկում է աշխարհի տարբեր երկրներում Ամունդի Գրուպի կողմից հիմնադրված համատեղ ձեռնարկություններին։ 2010-2016թթ. շարունակել է իր աշխատանքային գործունեությունը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիում, որտեղ ստանձնել է Սոսիետե Ժեներալի, այնուհետև ԷլՍիԷլ բանկի կորպորատիվ և խոշոր հաստատությունների հաճախորդների համար կառավարվող պորտֆելի պատասխանատուի պաշտոնը։
Համալսարանական կրթությունը ստացել է Ֆրանսիայում՝ Սաքլեյի միջուկային գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում, ինչպես նաև Փարիզի Նանտեր համալսարանում՝ ստանալով մագիստրոսի կոչում: