Մակրոտնտեսությունից մինչև ֆինանսական շուկաներ, Ամունդիի նեդրումային տեսլականը

Համաժողովին հյուրընկալել էինք տարբեր ոլորտներից շուրջ 400 մասնակցի և ավելի քան 500 առցանց հետևորդ հաղորդակից եղան ժամանակի կարևորագույն թեմաներին։

Առանցքային թեմաներից էր «Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ», որը ներկայացրին Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար Ֆրեդերիկ Պասկալը և Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ և ֆոնդերի կառավարչ Հրայր Ասլանյանը։

Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները, բանախոսները անդրադարձան ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսական միջավայրին։

Եվ այսպես, զարգացող երկրներում 2023թ մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումը նպաստել է ֆինանսական շուկաների վերականգնմանը և կայուն եկամտաբերության ձևավորմանը։  

Զարգացող երկրներում գրանցվել է բաժնետոմսերի գների 10 տոկոս աճ, պարտատոմսերի դեպքում՝ 10-13 տոկոս աճ՝ արտահայտված թե՛ ազգային արժույթով, թե՛ արտարժույթով ։ Այսպիսի առաջընթաց արձանագրվել է նաև Հայաստանում։ Գնաճի նվազման և ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շնորհիվ կանխիկ դրամական միջոցների և երկարաժամկետ պարտատոմսերի 2023թ արդյունքները բավականին դրական են եղել՝ ապահովելով 12% և 18% եկամտաբերություն։ Ըստ մակրոտնտեսական միտումների և ֆինանսական շուկաների վերաբերյալ կանխատեսումների՝ առաջիկա 2 տարիներին զարգացած շուկաների գնաճը կդանդաղի։  Այստեղ շատ կարևոր է դերակատարում ունեն Կենտրոնական բանկերը։  

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարմանը, Հրայր Ասլանյանը նշեց, որ 2023թ․-ին ֆոնդերը գրանցել են երկնիշ աճ՝ 12-15 տոկոս։ Ինչ վերաբերում է տակտիկական ներդրումային քաղաքականությանը՝ Զարգացած երկրների բաժնետոմսերի մասով 2024թ․ 1-ին կիսամյակում Ամունդի-Ակբան կցուցաբերի զգուշավոր մոտեցում, սակայն 2-րդ կիսամյակում որոշ չափով կավելացնի ռիսկը։ Զարգացող երկրների մասով Հրայր Ասլանյանը կարևորեց թե՛ բաժնետոմսերում, թե՛ պարտատոմսերում իրականացվող ներդրումները՝ պահպանելով սելեկտիվ մոտեցումը։ Անդրադառնալով հայաստանյան ներդումներին նշեց, որ նախապատվությունը կտրվի ոչ ֆինանսական հատվածի և՛ պարտքային, և՛ բաժնային ներդրումներին։

Այլ